AM  EN  RU
îÜîºê²Î²Ü вزÄàÔàìÆÜÆêîºðÀ

«Կամուրջ» համաժողովի բոլոր նիստերից հետո հրապարակվում է եզրափակիչ փաստաթուղթ, որը ներկայացնում է համաժողովի ժամանակ բարձրացված հարցերը, կատարված աշխատանքները, ձեռք բերված արդյունքները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
вزÄàÔàìÆ
üàîà ìÆ¸ºà вÞìºîìàôÂÚàôÜ

«Կամուրջ» տնտեսական համաժողովը ուրախ է ներկայացնել Ձեզ ֆոտո և վիդեո հաշվետվություն անցած պլենար նիստերից, կլոր սեղաններից և անցած միջազգային տնտեսական համաժողովների միջոցառումներից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
زØàôÈÀ вزÄàÔàìÆ
زêÆÜ

Ամեն անգամ «Կամուրջ» տնտեսական համաժողովը կազմակերպում է մամլո – տուր ԶԼՄ-ների համար, որոնք լուսաբանում են համաժողովի բոլոր իրադարձությունները և զրուցում մասնակիցների հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
²Úê
Þ²´²Âì²
вðòÀ

Մեզ համար կարևոր է իմանալ Ձեր կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ: Ահա թե ինչու մենք ամեն շաբաթ խնդրում ենք Ձեզ պատասխանել շաբաթվա հարցին: Ձեր կարծիքը ևս հաշվի է առնվելու համաժողովի ժամանակ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Aysor.am
12:18 04.02.2012

гÛÏ³Ï³Ý §¸³íáë¦-Ý áõ ïÝï»ë³Ï³Ý ³×»ñÁ ̳ÕϳÓáñáõÙ

 

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը, որը կրում է «Հայկական Դավոս» ոչ պաշտոնական անվանումը: «Կամուրջ» համաժողովն անցկացվում է 9-րդ անգամ, համարվում է Հայաստանի տնտեսական կյանքի նշանակալի իրադարձություններից մեկը և հարթակ` ոչ պաշտոնական միջավայրում տնտեսական խնդիրների և դրանց լուծման ճանապարհների քննարկման:

 

Այս տարի համաժողովի գլխավոր թեման է «Նոր իրականություն նոր մտածելակերպ»: Քննարկվելու են արտահանումը որպես տնտեսական զարգացման հիմնական ներուժ, Բանկեր. գլոբալ հայացք և նոր գործիքներ, Ապահովագրական շուկայի կատարելագործում, Ներդրումային ներուժ, Զբոսաշրջությունը որպես տնտեսության արդյունաբերական ոլորտ, զարգացման ասպեկտները գլոբալիզացման պայմաններում, ինովացիոն զարգացման ներուժ:

 

Նշենք, որ համաժողովին նախատեսված է լիագումար նիստեր, կլոր սեղաններ, անցկացվելու են կոնֆերանսներ: Համաժողովին մասնակցում են շուրջ 300 ներկայացուցիչներ:

 

Ծաղկաձորյան «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը բացեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարն իր խոսքում անդրադարձավ համաշխարհային տնտեսական գործընթացներին և, այդ համատեքստում` Հայաստանի տնտեսության իրավիճակին:

 

Նախարարը նշեց, որ վերջին շրջանում գլոբալ տնտեսության մեջ որոշակի դրական միտումներ կան, իսկ այն բացասական սպասումները, որոնք որոշ դեպքում չափազանցված ընկալումներ էին` հնարավոր կլինի փարատել

 

«Հայաստանի տնետեսությունը բավականին կապակցված է եվրոպական համակարգին, Հայաստանի արտահանման հիսուն տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին»,- նշեց Տ. Դավթյանը և հավելեց, որ ԵՄ երկրներում այս կամ այն զարգացումները անմիջականորեն ազդում են Հայաստանի տնտեսության վրա:

 

«Էկոնոմիկայի նախարարը, խոսելով Հայաստանի տնտեսական իրավիճակից, անդրադարձավ անցած տարվա տնտեսության զարգացման արդյունքներին, «որոնք բավականին դրական են»

 

4,6 տոկոս համախառն արդյունքի աճը, ըստ նրա, պայմանավորված է տնտեսության իրական հատվածի, մասնավորապես արդյունաբերության աճով, որը անցած տարի, նախնական տվյալներով, կազմել է 14,1 տոկոս:

 

Հայաստանի տնտեսության մեջ, Տ. Դավթյանի փոխանցմամբ, տեղի է ունեցել տնտեսության համաչափ զարգացում, արտահաման ծավալի աճը կազմել է մինչև երեսուն տոկոս, ինչը ցանկացած երկրի համար լավ արդյունք է։ Ցուցանիշը պայմանավորված է արտադրական և արդյունաբերական ապրանքների արտահանմանբ:

 

 

Արմենպրես
13:02 04.02.2012

̳ÕϳÓáñáõÙ Ù»ÏݳñÏ»ó §Ð³ÛÏ³Ï³Ý ¸³íáëÁ¦

 

Ծաղկաձորում փետրվարի 4-ին մեկնարկեց «Կամուրջ» իններորդ ամենամյա միջազգային տնտեսական համաժողովը, որի թեման է այս անգամ «Նոր իրականության, նոր մտածելակերպ»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով ողջունեց համաժողովի մասնակիցներին նաև ՀՀ կառավարության և վարչապետի անունից:

 

Անդրադառնալով համաժողովի նպատակներին` Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ հետճգնաժամային շրջանում 2011 թվականի աշխարհի մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանի համար առաջին տարին էր, երբ հաղթահարվեցին ճգնաժամային հարվածներն ու գրանցվեցին աճի հստակ միտումներ:

 

«2011 թ-ի նվաճումներից է հատկապես արդյունաբերական ռազմավարության առաջնահերթության մշակումը` խթանել տեղի արտադրողին ու արտահանման ծավալների մեծացմամբ` նպաստել տնտեսական աճին»,- նշեց նախարար` հավելելով, որ Հայաստանը, այդուհանդերձ, կախված է Եվրոպայի տնտեսական փոփոխություններից, քանի որ երկրից արտահանվող ապրանքների 50 տոկոսն ուղղվում է հենց եվրոպաական շուկա: Էկոնոմիկայի նախարարը կարևոր համարեց, որպես հաջողության վառ օրինակ, ներկայացնել արդյունաբերության ծավալներին մասնաբաժինը տնտեսության մեջ:

 

«2011 թվականի ընթացքում այն 14-ից տոկոսից հասցվել է 20-21-ի, և դա միայն մեկ տարվա կտրվածքով: Պետք է պահպանել այդ տենդենցը. Կառավարության ընդունված արտահանման զարգացման ու խթանող որոշումը, որը հստակեցնում է այն մոդելներն ու գործիքները, որոնք կօգնեն դրա իրականացմանը, կնպաստի արդյունաբերության հետագա զարգացմանը»,- նշեց նա: «Հայկական Դավոս» ոչ պաշտոնական անունը կրող համաժողովը, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ, նպատակ ունի ներկայացնել Հայաստանի գործարար կյանքի ամենանշանակալի հաջողություններն ու համաշխարհային տնտեսական զարգացումները:

 

Panorama.am
3:38 26/02/2011

Ø»ÏݳñÏ»ó §Ð³ÛÏ³Ï³Ý ¸³íáëÁ¦

 

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց արդեն ավանադական դարձած «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողով, որը մասնագետները որակում են նաև «Հայկական Դավոս»:

 

Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Ծաղկաձորից, համաժողովի բացմանը ներկա է եղել ու ելույթով հանդես եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկա են եղել նաև էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Գործարարների ու գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլք: Ներկաները կարևորել են միջոցառումը, նշելով, որ այն հարթակ է, որտեղ վեր են հանվում տնտեսական խնդիրները, դրանց լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացվում: Համաժողովը կշարունակվի մինչև փետրվարի 28-ը:

 

Ամբողջ 3 օր` փետրվարի 25-28-ը, լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը կվերածվի տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքի: Համաժողովի հիմնական նպատակը ոչ ֆորմալ մթնոլորտում Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր սցենարների քննարկումն է և տնտեսական զարգացման հիմնական ռազմավարության մշակումն է:

 

Կազմակերպիչները գտնում են, որ արդարացնելով «Հայկական Դավոս» անվանումը` «ԿԱՄՈՒՐՋ» VIII միջազգային տնտեսական համաժողովը հանդիսանում է հանդիպման և բաց երկխոսության վայր ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների համար: Այս տարվա գլխավոր թեման է` «Մակրոտնտեսական կայունությունը ետճգնաժամային աշխարհում»:

 

Համաժողովի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ: Համաժողովն անց է կացվում Հայաստանի Էկոնոմիկայի Նախարարության և Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարության պաշտոնական աջակցությամբ:

 

 

Panorama.am
14:25 26/02/2011

îÇ·ñ³Ý ê³ñ·ëÛ³Ý. §Î³Ùáõñç¦-Ç ³é³çݳÛÇÝ Ýå³ï³ÏÝ ¿ Ó»õ³íáñ»É ѳÛÏ³Ï³Ý ¸³íáë

 

«Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովի նպատակը չէ այսպիսի դավոսներով ներդրողներ ներգրավել, այլ` բարձր մակարդակի բանավեճ, որը համահունչ կլինի ժամանակակից աշխարհում ընթացող բանավեճերի հետ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովի բացման արարողությունից հետո:

 

Ըստ նրա, համաժողովը հանդիպման և բաց երկխոսության վայր է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի արդյունաբերողների և գործարարների համար: «Մենք ուզում են հայկական Դավոս ստեղծել, դրա համար օրակարգում փորձում ենք այնպիսի հարցեր ներգրավել, որոնց շուրջ կա բանավեճ, տարբեր տեսակետներ, թե ապագան ինչպիսին է լինելու: Դա մեզ համար կարևոր է, քանի որ մեր հյուրերը կարող են իրենց փորձը ներկայացնել, թե ինչ քայլեր են իրենք ձեռնարկում համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, ինչ նոր կառավարման սխեմաներ են իրենք տեսնում»,- նշեց վարչապետը:

 

Տ.Սարգսյանի խոսքերով, ցանկացած ֆորում ունի իր թիրախները, և առաջնային նպատակն է, որ ձևավորվի հայկական Դավոս: Դա, ըստ նրա, նշանակում է, որ մտածող մարդիկ հավաքվելով իրենց գործընկերների հետ փորձում են տեսնել` ինչ խնդիրներ ունեն և ժամանակակից աշխարհում ինչ նորովի լուծումներ կարող են այդ խնդիրներին տալ: «Եթե Հայաստանում նրանք տեսնեն, որ այդ նոր մտածողությանը նոր լուծումներ կարող են իրենց առաջադրվել, ապա կարող ենք ինովացիոն ժամանակակից տնտեսությունը միասին կառուցել, իսկ դա նշանակում է, որ առկա պրոբլեմների և մարտահրավերների մասին պետք է լինի բաց, անկեղծ խոսակցություն: Սա նշանակում է, որ ավանդական մեթոդներից մենք պետք է հրաժարվենք, քանի որ դրանք արդյունք չեն տալիս: Երբ մենք սկսում ենք գովաբանել, թե Հայաստանում ինչքան բարենպաստ պայմաններ ենք ստեղծել ներդրումների համար, ապա դրանք արդյունքներ չեն տալիս»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:

 

Ըստ վարչապետի, ՀՀ կառավարությունը 3 տարի առաջ հանդես է եկել իր գոյաբանական սկզբունքներով, իր տեսլականով` ինչպես են տեսնում ժամանակակից աշխարհը, ինչ սկզբունքների հիման վրա պետք է այն կառուցված լինի և դրանից բխեցնեն առաջնահերթությունները` կրթական համակարգ, գիտելիքի վրա հիմնված հասրակություն, տնտեսություն: «Դա է 21-րդ դարի նոր տեսլականը, և այդ ուղղությամբ մենք պետք է ջանքեր գործադրենք»,- նշեց Տ.Սարգսյանը:

 

 

Արմենպրես
20.02.2010

Àëï î. ¸³íÃÛ³ÝÇ` 2010Ã-Á г۳ëï³ÝÇ Ñ³Ù³ñ ÏÉÇÝÇ ïÝï»ëáõÃÛ³Ý í»ñ³Ï³Ý·ÝÙ³Ý ï³ñÇ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականը Հայասատանի համար կլինի տնտեսության վերականգնման տարի: «Կամուրջ 2010» 7-րդ միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

 

Նրա խոսքով, անցյալ տարին յուրահատուկ էր ոչ միայն Հայաստանի, այլեւ գլոբալ տնտեսության համար, բայց «այսօր արդեն կարող ենք վստահաբար ասել, որ այն դժվարությունները եւ մարտահրավերները, որոնք պայմանավորված էին 2009թ-ի գլոբալ տնտեսական ճգնաժամով, ընդհանուր առմամբ կարողացել ենք հաղթահարել»:

 

 

Panorama.am
19/02/2010

г۳ëï³ÝÁ ϳñáÕ³ó³í ѳÕóѳñ»É ïÝï»ë³Ï³Ý ׷ݳųÙÇ ¹Åí³ñáõÃÛáõÝÝ»ñÁ ºì Ùï³í í»ñ³Ï³Ý·ÝÙ³Ý ÷áõÉ. üÇݳÝëÝ»ñÇ Ý³Ë³ñ³ñ

 

Հայաստանի տնտեսությունը վերականգնման փուլ է մտել: Այդ մասին այսօր այս պահին Ծաղկաձորում ընթացող «Կամուրջ» տնտեսական միջազգային 7-րդ համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

 

Նրա խոսքերով, չնայած ճգնաժամին, 2009-ին Հայաստանում տնտեսական վիճակը մնաց կայուն, կանխատեսելի ու կառավարելի: Դավթյանը նաև նկատեց, որ այսօր կարելի է վստահ ասել, որ Հայաստանը կարողացավ հաղթահարել տնտեսական ճգնաժամի դժվարությունները:

 

Նախարար Դավթյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության կանխատեսումները իրականացան, և հունվարի տվյալներով հայրենի տնտեսության մեջ արդեն իսկ աճ է գրանցվել, ճիշտ է` ոչ նկատելի:

 

«Դա թույլ է տալիս մեզ ասել, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնման փուլ է մտել»,- ասաց Դավթյանը:

 

Նկատենք, որ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գրանցվել է տնտեսության աճ` 2,4 տոկոսով:

 

 

Արմենպրես
16:45 17/03/2010

²Ûë ³Ý·³Ù ³í»ÉÇ ß»ßï³¹ñí³Í ¿ÇÝ ½µáë³ßñçáõÃÛ³Ý, ïñ³ÝëåáñïÇ, ýÇݳÝë³í³ñϳÛÇÝ ù³Õ³ù³Ï³ÝáõÃÛ³Ý áÉáñïÝ»ñÁ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում փետրվարի 19-22-ին անցկացված «Կամուրջ» միջազգային տնտեսական 7-րդ համաժողովն անցել է կառուցողական մթնոլորտում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման գնահատականով հանդես եկավ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա տեղեկացմամբ, 3 օրվա ընթացքում 19 խումբ է աշխատել, անցկացվել են կլոր սեղաններ տնտեսության բոլոր ճյուղերի վերաբերյալ:

 

Քննարկումները կապված են եղել ներդրումների, գյուղատնտեսական ոլորտի, շինարարության եւ բանկերի հետ: «Այս անգամ ավելի շեշտադրված էին զբոսաշրջության, տրանսպորտի, ֆինանսավարկային քաղաքականության ոլորտները, ՓՄՁ աջակցության ծրագրերը»,-ասաց Ա. Ղազարյանը: Նրա խոսքով, այս համաժողովը կարեւորվում է նաեւ հուշագրի ներկայացմամբ, որտեղ առկա են առաջարկություններ այս կամ այն խնդիրների հաղթահարման շուրջ: Ըստ Ա. Ղազարյանի` կլոր սեղանների ժամանակ բարձրացվել են նույնիսկ վարչարարությանը վերաբերող պրակտիկ հարցեր. արդյունքում դրանք դարձել են տվյալ նախարարությունների օրակարգային քննարկման հարց:

 

«Առաջին անգամ վեր հանվեց երկարաժամկետ վարկերի ֆինանսական միջոցների հայթայթման խնդիրը տնտեսության զարգացման համար: Մեկ շաբաթ հետո Բանկերի միությունը մասնագիտական քննարկում իրականացրեց շահագրգիռ կազմակերպությունների հետ. առաջարկությունը ներկայացվել է նաեւ կառավարությանը»,-ասաց Ա. Ղազարյանը: Միության նախագահը հավաստիացրեց, որ համաժողովը շարունակական բնույթ է կրելու, եւ եռամսյակը մեկ քննարկումներ են լինելու համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ: Նշենք, որ գործարկվել է նաեւ ինտերնետային կայք, որտեղից համաժողովի անդամները կարող են ստանալ իրենց հարցերի սպառիչ պատասխանները:

Վերև